«Բեռլինի ջրային ճամբար 2016» երտասարդական ծրագիր

13626330_1051252298287670_8166887814348595345_n

2016 թ. հուլիսի 6-12-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի անդմաները մասնակցեցին «Բեռլինի ջրային ճամբար 2016» (Berlin River Camp 2016) երտասարդական ծրագրին, որը կայացավ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում «Մեծ ցատկ»՝գետերի և լճերի պահպանությանը նվիրված միջազգային արշավի շրջանակներում։ Ծրագրին մասնակցում էին շուրջ 60 մասնակիցներ 18 երկրներից։

Ծրագրի ընթացքում տեղի ունեցան սեմինարներ-քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպել քաղցրահամ ջրերի պահպանության բնագավառում փորձ ունեցող մասնագետների հետ։ Մասնագետները ներկայացնում էին ջրերի պահպանության տարբեր խնդիրներ, դրանց լուծման տարբերակներն ու արդյունավետությունը։

Ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ նաև թվով 4-րդ «Գետերի երիտասարդական խորհրդարան» 2016-ը, որին մասնակցեցին նաև գերմանական խորհդարանի անդամները։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան տարբեր երկրների ներկայացուցիչներ և խորհրդարանի անդամները։ Ելույթների հիմնական թեմաներ ջրային ռեսուրսների կառավարումը։

Ծրագրի ընթացքում տեղի ունեցան նաև մի քանի խմբային աշխատանքներ, որնք նվիրված էին ջրային տարածքմերի քարտեզագրմանը, ջրի որակի որոշման քիմաիական և կենսաբանական մեթոդներին և այս ամենի հիման վրա բջջային հեռախոսների համար հավելվածի ստեղծմանն։ Խմբային քննարկումների ընթացքում ԵԿԱ ՀԿ անդամնրը ելույթ ունեցան ջրի որակի որոշման կենսաբանական և մաքրման մեթոդների վերաբերյալ։

Կարևոր իրադարցություններից էր «Մեծ ցատկ»-ը՝ որի ժամանակ մասնակիցները ցատկեցին Շպղի գետը, որպես կարգախոս օգտագործելով ՝ «Շպղին իմ է ,Շպղին քոնն է, Շպղին բոլորինն է» արտահայտությունը։ Նախքան «Մեծ ցատկ»-ը տեղի ունեցավ քննարկում, որին հաջորդեց մի խումբ մասնակիցների փոքրիկ ներկայացում որի ընթացքում նրանք նվագում էին ջրի օգնությամբ։

Ծրագրի վերջին օրը տեղի ունեցավ խմբային աշխատանքների ամփոփում, ինչպես նաև քննարկում Սլովենիայում 2017 թվականին նախատեսվող վայրի գետերի պահպաոնության թեմայով երտասարդական ծրագրի վերաբերյալ։

Ծրագրի կարևոր ձեռքբերումներից էր գետերի պահպանությանը նվիրված միջազգային ցանցի ստեղծումը։

09/2/16



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: