«Դելտաից դելտա» երիտասարդական ծրագիր

14364892_10210465644188115_7177613502537860529_n

2016թ. սեպտեմբերի 5-18-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ներկայացնող խումբը մասնակցեց «Դելտաից դելտա» (From Delta to Delta) երիտասարդական ծրագրին: Այն կրում էր բնապահպանական բնույթ և ուղղված էր թռչունների պահպանությանը: Ծրագրին  մասնակցում էին  32  երիտասարդներ  Հայաստանից, Վրաստանից և Բելգիայից:

Մասնակիցները եղան Բաթումիի գիշատիչ թռչունների հաշվարկման (Batumi Raptor Count) 2 կետերում և սեփական աչքերով ականատես եղան թռչունների միգրացիային և վերջինիս մշտադիտարկման մեթոդներին, բացի այդ ծանոթացան տարբեր երկրների թռչնաբանների հետ:

Ծրագիրը ուներ մի շարք նպատակներ, որոնցից էին  Ճորոխի Դելտան հասանելի դարձնել տեղի բնակչության համար, զարգացնել այդ  վայրում էկոտուրիզմը, կանխել թռչունների անվերահսկելի որսը, քանի որ այն կարևոր հանգստի կետ է հանդիսանում չվող թռչունների համար, մասնակիցներին ներգրավվել վերոնշյալ խնդիրների լուծման մեջ: Ծրագրի շրջանակներում կազմակերպվեց նաև արշավ դեպի «Մտիրալա» ազգային պարկ:

 

 

Ծրագրի ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ սեմինար-քննարկումներ, բանավեճեր և խմբաին աշխատանքներ: Արդյունքը եղավ ցուցահանդեսը նվիրված տարածքի կենսաբազմազանությանը, ինչպես նաև ծրագրի ընթացքում նկարահանված Ճորոխի դելտայի մասին փոքրիկ դոկումենտալ ֆիլմը:

 

 

 

10/7/16



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: