Երկրի օր 2016. Հանրային աղբահավաք

1

What-we-do

2016 թվականի ապրիլի 22-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Երկրի օր» միջազգային բնապահպանական օրվա կապակցությամբ կազմակերպել էր հանրային աղբահավաք, որը իրականացվեց «Սևան» ազգային պարկի տարածքում:  Աղբահավաքին մասնակցեցին 30 երիտասարդներ: Միջոցառման ընթացքում անց են կացվել նաև բնության մեջ վարվելակերպի և աղբի վերամշակման ալտերնատիվ տարբերակների վերաբերյալ սեմինար-քննարկումներ:

Այս տարի Երկրի օրը իրականացվում է «Ծառեր երկրագնդի համար» կարգախոսի ներքո: 2010թ.-ից «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն համագործակցում է Երկրի օրը ցանցի հետ` կազմակերպելով տեղական միջոցառումներ:

Երկրի օր բնապահպանական շարժումն առաջին անգամ նշվել է 1970 թվին` նպատակ ունենալով բարձրաձայնել և իրազեկել հանրությանը բնապահպանական միջազգային  խնդիրների  վերաբերյալ, իրականացնել տարաբնույթ միջոցառումներ` ուղղված գլոբալ մարտահրավերների (կլիմայի փոփոխություն, կայուն զարգացում և այլն) լուծմանը: Այս բոլոր տարիների ընթացքում շարժումը ոգեվորում և խրախուսում է մարդկանց ավելի հոգատար վերաբերմունք ունենալու շրջակա միջավայրի նկատմամբ:

«Երկրի Oր 2016» բնապահպանական ծրագիրը իրականացվում է Ռաֆորդ Հիմնարդամի աջակցությամբ:

 

 

 

04/23/16



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: