Երկրի Oր 2016

Earth-Day-2016-Poster-Earth-Day-Network

Ս.թ. ապրիլի 22-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Երկրի օր» միջազգային բնապահպանական օրվա կապակցությամբ «Սևան» ազգային պարկի տարածքում կազմակերպում է հանրային աղբահավաք, որի մասնակցության համար անհրաժեշտ է նախօրոք լրացնել դիմում հայտը: Մասնակից երիտասարդների տեղափոխումը կազմակերպվելու է Երևանից: Աղբահավաքի ընթացքում դաշտային պայմաններում անց են կացվելու նաև սեմինար-քննարկումներ հետևյալ թեմաներով՝
• Բնության մեջ վարվելակերպի սկզբունքներ
• Աղբի վերամշակման ալտերնատիվ տարբերակներ:
Այս տարի Երկրի օրը իրականացվում է «Ծառեր երկրագնդի համար» կարգախոսի ներքո: 2010թ.-ից «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն համագործակցում է Երկրի օրը ցանցի հետ` կազմակերպելով տեղական միջոցառումներ:
Երկրի օր բնապահպանական շարժումն առաջին անգամ նշվել է 1970 թվին` նպատակ ունենալով բարձրաձայնել և իրազեկել հանրությանը բնապահպանական միջազգային խնդիրների վերաբերյալ, իրականացնել տարաբնույթ միջոցառումներ` ուղղված գլոբալ մարտահրավերների (կլիմայի փոփոխություն, կայուն զարգացում և այլն) լուծմանը:Այս բոլոր տարիների ընթացքում շարժումը ոգեվորում և խրախուսում է մարդկանց ավելի հոգատար վերաբերմունք ունենալու շրջակա միջավայրի նկատմամբ:
Աղբահավաքի մասնակցության առցանց դիմում հայտը այստեղ` http://goo.gl/forms/oN4fUves6P

«Երկրի Oր 2016» բնապահպանական ծրագիրը իրականացվում է Ռաֆորդ Հիմնարդամի աջակցությամբ:

04/17/16



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: