Էկոտուրիզմի փառատոն. Մասնակիցների գրանցումը սկսված է

12510373_1278540765494861_1707793644942968508_n

What-we-do

2016թ. հունիսի 4-ին և 5-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները առաջին անգամ Հայաստանում Վայոց Ձորի Գոմք և Մարտիրոս համայնքներում կազմակերպում են էկոտուրիզմի փառատոն:

Փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Վայոց Ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում, ինչպես նաև բարձրացնել էկոզբոսաշրջության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:

Էկոզբոսաշրջության փառատոնի ընթացքում նախատեսվում են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում` էկոզբոսաշրջային ծառայությունների և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, քայլարշավներ Գոմք և Մարտիրոս համայնքի էկոերթուղիներով, բուսաբանական էքսկուրսիա, թռչնադիտարկում, ժայռամագլցում, ձիարշավներ, ինչպես նաև դասընթացներ արշավային հմտությունների վերաբերյալ:

Փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 20-ը լրացնել առցանց գրանցման հայտը, որը կարելի է գտնել հետևյալ հղումով` https://goo.gl/L5DzUi:

Ընտրված համայնքների տարածքը հարուստ է կենսաբազմազանությամբ և մաս է կազմում միջազգայնորեն ճանաչված էկոլոգիական միջանցքի ՀՀ Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցանկում ներառված Կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, Հայկական մուֆլոնի (Ovis, ինչպես նաև ապրելավայր այլ կենդանատեսակների համար: Այն ունի նաև հարուստ բուսական աշխարհ:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլ. փոստի հասցեին` armecofest@gmail.com  կամ զանգահարել (077) 219 755, (094) 051 306, (095) 952 029 հեռախոսահամարներով:

04/21/16



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: