Լուսանկարչական մրցույթ «Տարվա կենսաբազմազանությունը 2016»

13221502_978886855552093_1259207340207376096_n

What-we-do«Տարվա կենսաբազմազանությունը 2016» հանրային արշավի շրջանակներում հայտարարվում է երիտասարդական լուսանկարչական մրցույթ, որին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան բոլոր ցանկացողները: Լուսանկարում պետք է ներկայացվի Ձեզ շրջապատող որևէ բույս, կենդանի, սունկ կամ քարաքոս: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է նկարի էլեկտրոնային տարբերակը (ցանկալի է առնվազն 3 MB և 300 dpi չափանիշներին համապատասխան), նկարում պատկերված տեսակի անունը, Ձեր անուն ազգանունը, էլ. փոստի հասցեն և կոնտակտային հեռախոսահամարը ուղարկել մեր էլ. փոստին՝ yba.ngo@hotmail.com : Նկարների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 20-ը: Նկարները կտեղադրվեն մեր ֆեյսբուքյան էջում, իսկ հաղթողները կորոշվեն հանրային ցուցահանդեսի ընթացքում ձայներ հավաքելու միջոցով:

 

 
05/16/16



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: