«Կենաց ծառ» խորագրով տեղեկատվական ցուցադրություն

14611035_10157505718267355_7907089601824523845_n

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի Պալեոբուսաբանության խմբի հետ համատեղ պատրաստել է «Կենաց ծառ» խորագրով տեղեկատվական ցուցադրություն: Ցուցադրության բաժիններում ներկայացված են քարաքոսերի, ջրիմուռների, սնկերի, մամուռների, ձիաձետանմանների, գետնամուշկանմանների, պտերների, մերկասերմերի, և ծաղկավոր բուսերի մասին համառոտ տեղեկատվություն և որոշ տեսակների նմուշներ: Ի հավելումն այգու տարածքում տեղադրվել է քարաքոսերի վերաբերյալ տեղեկատվական վահանակ, որին կից ստեղծվելու է քարաքոսերի նմուշների ցուցադրություն:

Ցուցադրությունը պատրաստվել և տեղադրվել է «Հայաստանում քարաքոսերի պահպանման և ուսուցման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում Ռաֆֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

 

10/30/16



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: