Համահայկական գիտական համաժողով

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9

Ս. թ. Սեպտեմբերի 21-23-ը Հայաստանի մայրաքաղաքում տեղի է ունենալու «Համահայկական գիտական համաժողով` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին»: Համաժողովը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում, Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ հետ համատեղ:

Համաժողովի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժամը 09:30 Մատենադարանի գիտահետազոտական մասնաշենքի մեծ դահլիճում (3-րդ հարկ):

Հարկ է նշել, որ Հայաստանում առաջին անգամ է ձեռնարկվում նման կարգի, բովանդակային առումով իր նախադեպը չունեցող միջոցառում, քանի որ այն նվիրված է մեր երկրի անկախության հռչակման 25-ամյա հոբելյանին և կազմակերպված է հայ գիտությանը կարևորագույն ծառայություն մատուցելու առաքելությամբ, այն է` մեկտեղելու աշխարհասփյուռ հայության և Հայաստանի գիտական հզոր մտքի արգասիքը:

Համաժողովում միմյանց կհանդիպեն և իրենց փորձով ու գիտելիքներով կփոխանակվեն Հայաստան ժամանած բազմաթիվ մեծանուն հայագի գիտնականներ: Համաժողովի շրջանակներում նախատեսված են բաց դասախոսություններ, կլոր սեղան-քննարկումներ: ՀՀ գիտական կազմակերպությունների երիտասարդ գիտնականները, պոստերային ցուցադրման միջոցով, կներկայացնեն իրենց գիտահետազոտական աշխատանքների արդյունքները: Համաժողովը նպատակ ունի համախմբել Հայաստանի և արտերկրի հայ գիտնականներին և նախատեսվող կլոր սեղան-քննարկումների, դասախոսությունների և այլ միջոցառումների ընթացքում ակնկալվող բանավեճերի, մտքերի փոխանակման արդյունքում գտնել ժամանակակից գիտության, տեխնիկայի և նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում առկա մի շարք հանգուցային հարցերի պատասխաններ:  Հայ, հատկապես, երիտասարդ գիտնականներին աջակցելու նկատառումով, համաժողովը նպատակ ունի նաև նախատեսվող  քննարկումների արդյունքում  հիմնել համաշխարհային ճանաչում ունեցող հայ գիտականներից կազմված  կառույց, որն իր գործունեությունը կուղղի հայ գիտական դպրոցներում ներդրման կարևոր գործին:

Մանրամասների համար այցելեք համաժողովի վեբ կայքը psc.egac.am  

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9

09/21/16



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: