Հայաստանի տարածված էպիֆիտային մակրոքարաքոսերի առցանց նոր ուղեցույց հասանելի է

13087318_1068005223262629_6901015022001292061_n

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, քարաքոսաբան Արսեն Գասպարյանի և Տրիեստեյի համալսարանի պրոֆեսոր Պիեր Լուիջի Նիմիսի համագործակցության արդյունքում ստեղծվել է Հայաստանի տարածված էպիֆիտային մակրոքարաքոսերի ուղեցույցը:

Այս ուղեցույցը իր մեջ ներառում է տեղեկատվություն Հայաստանի 51 տեսակի տարածված էպիֆիտային քարաքոսերի մասին, որոնք հանդիպում են Հայաստանի հյուսիսային բարեխառն անտառներում և հարավային չոր նոսրանտառներում։ Այն ունի ուսուցողական, գիտահետազոտական և էկոտուրիստական գործառույթներ։ Ուղեցույցը ներառում է նկարազարդված և ծանոթագրված դիխոտոմիկ որոշիչ, որը հասանելի է բջջային հեռախոսների համար (iOS and Android) App KeyToNature բջջային հավելվածի միջոցով։ Որոշիչը ստեղծվել է «Ֆրիդա» (Martellos 2010, Martellos & Nimis 2015) ծրագրի միջոցով:

Ուղեցույցը ստեղծվել է Տրիեստեի համալսարանի (Իտալիա) Կենսաբանական գիտությունների ֆակուկտետի և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ (Հայաստան) համագործակցությամբ «Հայաստանում քարաքոսերի պահպանման և ուսուցման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվել է Ռաֆֆորդ հիմնադրամի կողմից։

05/16/16



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: