Մեկնարկեց «Ցատկ Հայաստան» բնապահպանական արշավը

13240143_803793736417371_2675944528752420061_n

What-we-doՍույն թվականի մայիսի 23-ին և 24-ին ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի ամբիոնի լաբորատորիայում «Ցատկ Հայաստան» ծրագրի մասնակիցները հնարավորություն ստացան մասնակցելու լաբորատոր փորձերին, որոնց ընթացքում իրականացվեց Սևանա լճից, Հրազդան և Դեբեդ գետերից վերցված ջրի նմուշների աղտոտվածության որոշում, ինչպես նաև տեղի ունեցան քնարկումներ ջրային ռեսուրսների աղտոտվածության թեմայով:

Ծրագրի հաջորդ փուլում տեղի են ունենալու ջրային ռեսուրսների վերաբերյալ սեմինար- քննարկումներ և ամփոփիչ միջոցառումը՝ երբ ծրագրի մասնակից երիտասարդները միասին կցատկեն Սևանա լիճը:

ԵԿԱ ՀԿ-ն «Մեծ Ցատկ» համաշխարհային ծրագրին միացել է 2015 թվականին: Արշավի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակը Հայաստանում ջրային ռեսուրսների բնապահպանական խնդիրների վերաբերյալ:

Արշավը Հայաստանում իրականացվում է Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ:

 

 

 

 

05/26/16



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: