Ուղեղի ճանաչման շաբաթ 2016 «Ճանաչիր քո ուղեղը» հանրային արշավ

1981968_10156890511537355_4821763971812650955_n

What-we-do

Ս.թ. մարտի 14-20-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն Ուղեղի ճանաչման շաբաթ 2016 միջազգային արշավի շրջանակներում կազմակերպում է «Ճանաչիր քո ուղեղը» հանրային արշավը:
Արշավի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկության մակարդակը նեյրոդեգեներատիվ հիվանդությունների վերաբերյալ:
Արշավի ընթացքում իրականացվելու են մի շարք միջոցառումներ: Երևանի պետական համալսարանում ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ կազմակերպվելու է ստենդային ցուցադրություն, որտեղ կներկայացվեն ուղեղի տարբեր բաժինները և նեյրոդեգեներատիվ հիվանդությունները (Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդություններ): Ցուցադրության ընթացքում ուսանողների շրջանում կբաժանվեն տեղեկատվական նյութեր: Արշավի շրջանակներում տեղի կունենա նաև ֆիլմերի և սոցիալական հոլովակների ցուցադրություններ:
Ուղեղի ճանաչման շաբաթվա ընթացքում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ Ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով կկազմակերպվեն առցանց մրցույթներ, որոնց հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով: Նախատասվում է նաև այցելություն ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտ, որից հետո ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետում կկազմակերպվի հանդիպում-քննարկում նյարդաբանների հետ:

Արշավը իրականացվում է Դանա հիմնադրամի և Եվրոպայի նյարդաբանական միությունների ֆեդերացիայի աջակցությամբ:

03/9/16



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: