Ուսուցողական ծրագիր անտառային պահպանվող տարածքների, տեսակների մոնիթորինգի և այլ առնչվող թեմաներով տարբեր շահգրգիռ կողմերի համար

dsc00181

2016 թվականի սեպտեմբերի 26-29-ին Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Հայաստան) կողմից իրականացվող «Անտառային օրենսդրության կիրառման և անտառային ոլորտի կառավարման բարելավում Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրներում և Ռուսաստանում» (ENPI-FLEG 2) ծրագրի շրջանակներում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպեց ուսուցում անտառային պահպանվող տարածքների և կենսաբազմազանության մշտադիտարկման վերաբերյալ։ Ծրագիրը տեղի ունեցավ «Զիկատար» բնապահպանական կենտրոնում:

Ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանում համապատասխան շահագրգիռ կողմերի հմտությունների ավելացմանը անտառային պահպանվող տարածքների, տեսակների մոնիթորինգի և այլ ոլորտներում, ինչը կնպաստի անտառների կայուն կառավարմանը։ Դասընթացին մասնակցելու հնարավորություն ստացան Հայաստանում անտառների հետ կապված կազմակերպությունների 20 աշխատակիցներ:

Դասընթացը վերաբերում էր հետևյալ թեմաներին՝ Հայաստանի պահպանվող տարածքները, ԲՊՄՄ Կարմիր ցուցակ և Հայաստանի Կարմիր գիրք, ապրելավայրերի/աճելավայրերի և տեսակների պահպանությունը; վտանգված ինդիկատոր տեսակների մոնիթորինգ (դաշտային մոնիթորինգի ձևերը, անտառների, կաթնասունների, թռչունների, սողունների և այլ խմբերի մոնիթորինգ); GPS-ի օգտագործում մոնիթորինգի համար; էկոտուրիզմը պահպանվող տարածքներում։

Եվրամիության  կողմից ֆինանսավորվող “Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք Արևելյան երկրներում. անտառային օրենսդրության կիրառման և կառավարման բարելավման ծրագիր 2 (ENPI – FLEG 2)”-ը նպատակ ունի աջակցելու մասնակից երկրներին բարելավել անտառների կառավարումը՝ իրենց անտառային քաղաքականության, օրենսդրության և ինստիտուցիոնալ կառուցվածքների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև պիլոտային մակարդակով անտառների կայուն կառավարման մոդելների իրականացման միջոցով:

10/7/16



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: