«Տարվա կենսաբազմազանությունը 2016 » հանրային արշավ

13083358_978402132267232_5802574450361271012_n

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ «Տարվա կենսաբազմազանություն 2016» ամենամյա հանրային արշավի շրջանակներում իրականացնելու է մի շարք միջոցառումները:

Արշավի ընթացքում կիրականացվի Տարվա տեսակների առցանց ընտրություն՝ 4 անվանակարգում՝ Տարվա Սունկ, Տարվա Քարաքոս, Տարվա Բույս, Տարվա Կենդանի: Քվեարկելու համար կարող եք այցելել հետևյալ հղումով՝ https://goo.gl/SCCLh4: Հաղթող կճանաչվեն քվեարկության արդյունքում ամենաշատ ձայն հավաքած տեսակները: Քվեարկել կարելի է մինչև ս.թ մայիսի 21-ը:  Արդյունքները կամփոփվեն  կենսաբազմազանության միջազգային օրը՝ մայիսի 22-ին:

«Տարվա կենսաբազմազանություն 2016» հանրային արշավի շրջանակներում տեղի կունենան ֆոտոմրցույթ և ֆոտոցուցահանդես, ինչպես նաև Հայաստանի կենսաբազմազանության վերաբերյալ սեմինար-քննարկումների շարք դպրոցներում:

Մայիս 22-ը նշվում է որպես կենսաբազմազանության միջազգային օր: Այս օրը տարբեր երկրներում իրականացվում են կենսաբազմազանությանը նվիրված բազմաթիվ միջոցառումներ, հանրային արշավներ և մրցույթներ: Հանրային արշավի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկատվական մակարդը կենսաբազմազանության վերաբերյալ:

Արշավն իրականացվում է ՄԱԿ-ի կողմից հայտարարված կենսաբազմազանության տասնամյակի 2011-2020 շրջանակում, Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ:

05/13/16



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: