«Ցատկ Հայաստան» բնապահպանական արշավ

DSC_0223 (1)

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Մեծ ցատկ»՝ գետերի և լճերի պահպանությանը նվիրված միջազգային արշավի շրջանականերում այս տարի իրականացրեց «Ցատկ Հայաստան»  բնապահպանական արշավը: Արշավին միացել էր նաև Հայական բարեգործական ընդհանուր միության սկաուտական խումբը:

Արշավի ամփոփիչ միջոցառման՝ 2016թ հունիսի 18-ին ընթացքում ծրագրի մասնակից ավելի քան 60 երիտասարդ միասին ցատկեցին Սևանա լիճը: Ցատկից առաջ անցկացվեց Հայաստանի ջրային պաշարների վերաբերյալ մրցույթ, որի հաղթողները ստացան մրցանականեր:

Երիտասարդները նաև հնարավորություն ունեցան մասնակցել Սևան ազգային պարիկի տարածքում կազմակերպված թռչնադիտարկմանը, որը իրականացրեց Հայաստանի թռչունների պահպանման միության ներկայացուցիչ՝ Լևոն Հարությունյանը:

Արշավի ընթացքում նաև կազմակերպվել էր «Սևանա լճի ու Հայաստանի ջրային պաշարների սոցիալ-էկոլոգիական խնդիրները» խորագրով սեմինար-քննարկումը, որը վարեց «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհուրդի անդամ Լևոն Գալստյանը, ինչպես նաև ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի ամբիոնի լաբորատորիայում իրականցվեցին լաբորատոր փորձեր, որոնց ընթացքում արշավի մասնակիցները հնարավորություն ստացան որոշելու Սևանա լճից, Հրազդան և Դեբեդ գետերից վերցված ջրի նմուշների աղտոտվածության աստիճանը:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ «Մեծ Ցատկ» համաշխարհային ծրագրին միացել է 2015 թվականին: Արշավի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակը Հայաստանում ջրային ռեսուրսների բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Արշավը Հայաստանում իրականացվում է «Ռաֆորդ» հիմնադրամի աջակցությամբ:

06/20/16



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: