Ցուցահանդես. «Տարվա կենսաբազմազանություն 2016»

13226785_983327305108048_2154092650943766106_n

Ս.թ. մայիսի 22-ին, ժամը 10:00- 18:00, բոլորին սիրով հրավիում ենք մասնակցելու Երևանի Անգլիական այգում կայանալիք «Տարվա կենսաբազմազանություն 2016» հանրային արշավի ամփոփիչ միջոցառմանը (ցուցահանդեսին):
Ցուցահանդեսի ընթացքում տեղեկատվական ստենդերի միջոցով ներկայացվելու են հանրային քվեարկությանը մասնակցող տեսակները, մրցույթի մասնակիցների ներկայացրած (կենդանու, բույսի, քարաքոսի և սնկի) լուսանկարները: Ինչպես նաև պրոֆեսիոնալ լուսանկարիչների աշխատանքները, որոնք վերաբերվում են ՀՀ կենսաբազմազանությանը: Ցուցահանդեսի ընթացքում տեղի է ունենալու մրցութային լուսանկարների հանրային քվեարկություն, և միջոցառման ավարտին կհայտարարվեն քվեարկության միջոցով ընտրված երեք լավագույն աշխատանքները: Հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով:
ՄԱԿ-ի որոշմամբ ամեն տարի մայիսի 22-ը նշվում է որպես Կենսաբազմամզանության միջազգային օր, որի նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել կենսաբազմազանության խնդրիների վրա: Այս օրվա կապակցությամբ աշխարհի բազմաթիվ երկրներում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ:

«Տարվա կենսաբազմազանություն 2016» արշավը իրականացնում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, ՄԱԿ-ի կողմից հայտարարված կենսաբազմազանության տասնամյակի 2011-2020 շրջանակում, «Ռաֆֆորդ» հիմնադրամի աջակցությամբ:

05/20/16



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: