2017-2018 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ

13000249_939781486121178_7836496578565020926_n

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2017-2018թթ նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:

Նախնտրությունների շարքում են՝ ԵՊՀ-ի  կենսաբանություն, կենսաքիմիա, կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա մասնագիտացումները:

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 16, 7  կամ 77 միավոր է։

Մրցույթին մանրամասների համար այցելեք  Հայ կրթական հիմնարկության կայք:

Մանրամասն պարզաբանումների համար գրել aefscholarships@gmail.com  հասցեին:

03/15/17



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: