«Ցատկ Հայաստան 2016» բնապահպանական արշավ

13094219_1362579773757626_8111518837913569566_n

What-we-do«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Մեծ ցատկ» գետերի և լճերի պահպանությանը նվիրված միջազգային արշավի շրաջանակներում իրականացնում է «Ցատկ Հայաստան 2016» (Jump Armenia) բնապահպանական արշավը, որի ընթացքոում կկազմակերպվեն ջրային ռեսուրսների վերաբերյալ սեմինարներ, քննարկումներ և լաբորատոր փորձեր: Ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա հունիսի 18-ին, երբ ծրագրի մասնակից երիտասարդները միասին կցատկեն Սևանա լիճը:
Արշավի ընթացքում նախատեսվող միջոցառումներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը՝ https://goo.gl/Vme2Rx : Գրանցման վերջնաժամկետը՝ մայիսի 17:
Արշավի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակը Հայաստանում ջրային ռեսուրսների բնապահպանական խնդիրների վերաբերյալ:
Բոլոր ցանկացողները կարող են դիմել «Ցատկ Հայաստան 2016» (Jump Armenia) բնապահպանական արշավին մասնակցելու համար:
«Գետերի եվրոպական ցանց» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ 2005 թվականին շուրջ 250.000 մարդ 22 եվրոպական երկրում ցատկեցին իրենց երկրների գետերն և լճերը` ջրային ավազանների խնդիրների վրա ուշադրություն սևեռելու նպատակով: Այդ օրվանից հետո ամեն տարի հունիսին իրկանացվում են ամենամյա միջոցառումներ:
Այժմ ծրագրին մասնակցում են շուրջ 50 թիմեր Գերմանիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Նիդերլնդներից, Միացյալ Թագավորությունից, Վրաստանից, Լիտվայից, Լատվիայից, Հունաստանից և Պորտուգալիայից:
Հավելյալ տեղեկությունների համար, խնդրում ենք զանգահարել՝ 095 95 20 29, 041 45 35 54 հեռախոսահամարներին կամ գրել yba.ngo@hotmail.com էլ.փոստին:

Արշավը Հայաստանում իրականացվում է Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ:

05/1/16



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: