Սեմինար-քնարկում. «Ցատկ Հայաստան» բնապահպանական արշավ

538af8cc-7680-433b-a359-f51d432110bf

Ս.թ. հունիսի 15-ին «Ցատկ Հայաստան» բնապահպանական արշավի մասնակիցները հնարավորություն ստացան մասնակցելու «Սևանա լճի ու Հայաստանի ջրային պաշարների սոցիալ-էկոլոգիական խնդիրները» խորագրով սեմինար-քնարկմանը: Սեմինարը վարեց «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը:

Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա ս.թ. հունիսի 18-ին, երբ ծրագրի մասնակից երիտասարդները միասին կցատկեն Սևանա լիճը:

Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ-ն «Մեծ Ցատկ» համաշխարհային ծրագրին միացել է 2015 թվականին: Արշավի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակը Հայաստանում ջրային ռեսուրսների բնապահպանական խնդիրների վերաբերյալ:

Արշավը Հայաստանում իրականացվում է Ռաֆֆորդ հիմնադրամի աջակցությամբ:

 

 

 

 

06/15/16



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: