Հակածխախոտային արշավ-մրցույթ

smoke

What-we-do

Մասնակցության հրավեր. «Հայաստանի և Արցախի երիտասարդները հանուն ծխելու դեմ պայքարի»  հակածխախոտային արշավ-մրցույթ

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ հետ համատեղ կազմակերպում են «Հայաստանի և Արցախի երիտասարդները հանուն ծխելու դեմ պայքարի»  հակածխախոտային արշավ-մրցույթ: Մասնակիցները հնարավորություն կստանան շահելու Արմթաբ պլանշետ և արժեքավոր այլ մրցանակներ:   Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության առցանց հայտը՝

https://docs.google.com/forms/d/15wW7XPBBJH4RKkTX2O7qP1Stu-pQjY08hmxqApmWTbo/viewform

Ծրագրի շրջանակներում կընտրվեն 40 երիտասարդներ Հայաստանից և 20-ը Արցախից, ովքեր կմասնակցեն հոկտեմբերին Արցախում կայանալիք եռօրյա միջոցառմանը:   Մրցույթի մասին տեղեկատվությունը հասանելի է նաև «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»  ՀԿ (https://www.facebook.com/pages/Young-Biologists-Association-NGO/117548342354?ref_type=bookmark) և «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն»  ՀԿ  (https://www.facebook.com/artsakhyouthdevelopmentcenter?ref=ts&fref=ts)

ֆեյսբուքյան էջերում:   Մրցույթին մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է ս/թ սեպտեմբերի 20-ը: Մրցույթին կարող են մասնակցել 16-35 տարեկան բոլոր երիտասարդները: Ուշադրություն, հայտը պետք է լրացնել միայն ՀԱՅԵՐԵՆ: Լատինատառ հայտերը մերժվելու են առանց քննարկման:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Հարցերի դեպքում գրեք մեզ՝ yba.ngo@hotmail էլ. փոստի հասցեին:

09/12/14



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: