Արմավիրի երիտասարդական բնապահպանական ակումբի մասնակիցները հետազոտում են իրենց շրջապատող կենսաբազմազանությունը

2622510Untitled-5

What-we-do

Ս.թ. հուլիսի 16 – 19 «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ մասնակցեց «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» ՀԿ կողմից կազմակերպված բանակումին: ԵԿԱ ՀԿ անդամներն ունեցան դասախոսություններ Արմավիրի երիտասարդական բնապահպանական ակումբի անդամների համար: Դասախոսությունները վերաբերվում էին բուսաբանությանը և կենդանաբանության տարբեր բաժիններին՝ թռչնաբանությանը, կաթնասունաբանությանը և միջատաբանությանը: ԵԿԱ անդամները «Արմավիրի երիտասարդական բնապահպանական ակումբի» անդամների հետ միասին կատարեցին նաև դաշտային պարապմունքներ, որոնց ժամանակ տեղադրվեցին թակարդներ, հավաքվեցին տարբեր միջատներ, որոշվեցին տարբեր տեսակի թռչուններ, սկաուտները ծանոթացան տարբեր խոտաբույսերի հետ, հավաքեցին տարբեր դեղաբույսեր: Ակումբին տրամադրվեցին նաև գրքեր  և հեռադիտակներ ամռան ընթացքու ինքնուրույն աշխատանքներ կատարելու համար:

07/29/14



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: