«Տարվա կենսաբազմազանությունը 2015» Հանրային արշավ

11312982_10156050112042355_4741506797065815114_o

What-we-do

ՄԱԿ-ի որոշմամբ ամեն տարի մայիսի 22-ը նշվում է որպես կենսաբազմամզանության օր, որի նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել կենսաբազմազանության խնդրիների վրա: Այս օրվա կապակցությամբ աշխարի մի շարք երկրներում իրականցվում են բազմաբնույթ միջոցառումներ:

Այս տարի «Երիտասարդկենսաբաններիասոցիացիա» ՀԿ-ն ԵՊՀ Կենդանաբանության և  Բուսաբանության ու սնկաբանության ամբիոնների աջակցությամբ ս.թ ապրիլի 15-ից 22-ը իրականցրեց  «Տարվա կենսաբազմազանությունը»հանրայինարշավը, որի շրջանակներում կազմակերպված միջոցառումները պաշտոնապես ընդգրկվեցին  ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության միջազգային օրվանը նվիրված միջոցառումների ցանկում:

«Տարվա կենսաբազմազանությունը» արշավի շրջանակներում հանրային քվեարկությամբ որոշվեց Տարվա կենդանին, բույսը, սունկը և քարաքոսը: Տարվա կենդանի ընտրվեց՝ Սևանի իշխանը (Salmo ischchan), բույս՝ Նռնենին (Punica granatum), սունկ՝ Կարմիր Ճանճասպանը (Amanita muscaria), քարաքոս՝ Պելտիգերա երիզավորը (Peltigera praetextata): Քվեարկությանը մասնակցած անձինք հնարավորություն ստացան մասնակցելու նաև առցանց մրցույթին, որի հաղթողները պարգևատրվեցին մրցանակներով:

«Տարվա կենսաբազմազանությունը» արշավի ընթացքում հայտարարվել էր նաև լուսանկարչական մրցույթ: Մրցույթի մասնակիցները ներկայացրել էին որևիցէ բույսի, կենդանու, սնկի կամ քարաքոսի լուսանկար: Լավագույն 20 լուսանկարները մայիսի 22-ին ցուցադրվեցին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի հարող տարածքում: Հաղթողը ստացավ E-book reader, իսկ մնացած երեք հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին խրախուսական մրցանակներով: Հաղթողը որոշվել էր առցանց և ժյուրիի քվեարկությամբ:

Արշավի ընթացքում իրականացվեց նաև կենսաբազմազանության թեմայով սեմինարներ Օհանյան կրթահամալիրում, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում: Սեմիների ընթացքում ԵԿԱ ՀԿ անդամները ներկայացրեցին Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը:

Արշավն իրականացվում է ՄԱԿ-ի կողմից հայտարարված կենսաբազմազանության տասնամյակի 2011-2020 շրջանակում, Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ:

 

05/25/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: