«Տարվա կենսաբազմազանությունը» 2015 հանրային արշավ

251673010378956_752412744866173_1018290831653357870_n

What-we-do

Ս.թ. ապրիլի 15-ից  մայիսի  22-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ԵՊՀ Կենդանաբանության և ԵՊՀ Բուսաբանության և սնկաբանության ամբիոնների աջակցությամբ հայտարարում է «Տարվա կենսաբազմազանությունը» հանրային արշավի մեկնարկը:

Մասնակցի՛ր «Տարվա կենսաբազմազանությունը» հանրային քվեարկությանը և մրցույթին

Քվեարկի՛ր Տարվա կենդանի, Տարվա բույս, Տարվա սունկ և Տարվա քարաքոս անվանակարգերում ներկայացված տեսակների համար: Յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված են երեքական տեսակ: Քվերակությանը կարող եք մասնակցել անցնելով այս հղումով՝goo.gl/VxyqAt : Տարվա կենսաբազմազանության համար քվեարկելուց հետո մասնակցին հնարավորություն կընձեռվի նաև մասնակցելու առցանց մրցույթի: Հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով: Քվեարկության արդյունքները ներկայացվելու են մայիսի 22-ին՝ Կենսաբազմազանության միջազգային օրը:

Լուսանկարչական մրցույթ և ցուցահանդես

Արշավի շրջանակներում հայտարարվում է երիտասարդական լուսանկարչական մրցույթ, որին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան բոլոր ցանկացողները: Լուսանկարում պետք է ներկայացվի Ձեզ շրջապատող որևէ բույս, կենդանի, սունկ կամ քարաքոս: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է նկարի էլեկտրոնային տարբերակը (ցանկալի է առնվազն 3 MB և 300 dpi չափանիշներին համապատասխան), նկարում պատկերված տեսակի անունը, Ձեր անուն ազգանունը, էլ. փոստի հասցեն և կոնտակտային հեռախոսահամարը ուղարկել մեր էլ. փոստին՝ yba.ngo@hotmail.com : Նկարների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 1-ը: Նկարները կտեղադրվեն մեր ֆեյսբուքյան էջում, իսկ հաղթողները կորոշվեն հանրային քվեարկության միջոցով և ժյուրիի որոշման հիման վրա: Հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով:

Կրթական սեմինարներ

Արշավի ընթացքում կիրականացվի նաև կենսաբազմազանության թեմայով կրթական սեմինարների շարք ՀՀ դպրոցներում և ԲՈՒՀ-երում: Սեմինարների շարքը տեղի ունեցավ ս.թ. ապրիլի 15-ին «Օհանյան» կրթահամալիրում:

Բազմաթիվ երկրներում իրականացվում են նմանատիպ քվեարկություններ և հանրային միջոցառումներ, որոնք նպատակ ունեն սևեռել ուշադրությունը կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ: Հայաստանը կենսաբազմազանության համաշխարհային նշանակության «թեժ» կետերից մեկն է և բնապահպանական տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված նմանատիպ միջոցառումները կարևոր են կենսաբազմազանության պահպանության գործում հանրության ակտիվ ներգրավման տեսանկյունից: ԵԿԱ-ն նախատեսում է այս արշավը վերածել ամենամյա ավանդույթի:

Արշավն իրականացվում է ՄԱԿ-ի կողմից հայտարարված կենսաբազմազանության տասնամյակի 2011-2020 շրջանակում, Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ:

 

04/15/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: