Գիտությունն առաջին ձեռքից

Գիտությունն առաջին ձեռքերից: Մակաբուծաբանություն

SFFH
Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ-ն կազմակերպում է Գիտությունն առաջին ձերքերից. Մակաբուծաբանություն գիտական դպրոցը: Դպրոցը տեղի կունենա 2017թ.-ի հունիսի 5-8-ը Երևանում:

Միջոցառման ընթացքում դասախոսություններով հանդես կգան մի շարք անվանի գիտնականեր Հայաստանից, Ֆրանսիայից, Գերմանիաից, Իսպանիայից։  Գիտական դպրոցի հայտարարությունը կարող եք տեսնել այստեղ։

 

Ուսումնական դասընթացների շարք «Մոլեկուլային ֆիլոգենետիկայի ներածություն» թեմայով

2016թ. նոյեմբեր 07-11-ին ՀՀ ԳԱԱ Բո14915685_10157541511777355_5418939555621396439_nւսաբանության ինստիտուտի, Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Բեռլինի Բուսաբանական այգու և թանգարանի համատեղ ջանքերով տեղի ունեցավ «Մոլեկուլային ֆիլոգենիայի ներածություն» թեմայով ուսումնական դասընթացը:Դասընթացի հիմնական նպատակն է ներկայացնել մոլեկուլային ֆիլոգենետիկայի հիմունքները, ինչպես նաև մոտեցումները և մեթոդները: Գիտական դպրոցի հայտարարությունը կարող եք տեսնել այստեղ։

 
 

Գիտական դպրոց. Մակաբույծների և այլ ախտածինների ուսումնասիրության արդի խնդիրները

14435326_1496649527017316_1415853697030388819_o1
2017թ. հոկտեմբերի 4-6-ը՝ ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ DAAD-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) և Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից հովանավորվող գիտական սեմինար՝ նվիրված արդի պայմաններում մակաբույծների և մի շարք այլ ախտածինների վերաբերյալ տարածաշրջանում իրականացվող ուսումնասիրություններին:
Այս միջոցառման նպատակն էր ներկայացնել մակաբույծների աշխարհագրական տեղաբասշխվածության, համաճարակաբանական և էկոլոգիական ասպեկտների և տարածաշրջանում որոշակի զոոնոզների տարածվածության մասին թարմացված տեղեկություններ:
Գիտական դպրոցի հայտարարությունը կարող եք տեսնել այստեղ։

 

«Գիտությունն առաջին ձեռքերից. Կենդանաբանություն» գիտական դպրոց

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, «Բեզոար» վայրի բնության և որսատեսակների պահպանման ՀԿ, ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի հետ համատեղ կազմակերպում էին «Գիտությունն առաջին ձեռքերից. Կենդանաբանություն» խորագրով գիտական դպրոց:

Դպրոցը տեղի ունեցավ 2015թ. հունիսի 5-7-ը ԵՊՀ Կենդանաբանության ամբիոնում (Չարենցի 6): Ինչպես նաև տեղի ունեցան դաշտային գործնական աշխատանքներ:

Գիտական դպրոցի հայտարարությունը կարող եք տեսնել այստեղ։

 

 

Գիտությունն առաջին ձեռքերից. «Քարաքոսաբանական ուսումնասիրություններ» երի
տասարդ գիտնականների դպրոց

 

Lichenologic941

2015 թ հունիսի 18 և 21-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Էկոգյուղ» ՀԿ հետ համատեղ կազմակերպել էին Գիտությունն առաջին ձեռքերից «Քարաքոսաբանական ուսումնասիրություններ» երիտասարդ գիտնականների ամառային դպրոցը: Միջոցառման տեսական մասը՝ զեկուցումները տեղի ունեցան Երևանում, իսկ գործնական մասը՝ դաշտային հետազոտությունները իրականացվեցին Արագած լեռան վրա: 

Գիտական դպրոցի հայտարարությունը կարող եք տեսնել այստեղ։

 

 

Գիտությունն առաջին ձեռքերից. Էպիգենետիկա

1474369_10205810987007778_9106211907288123479_n

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ կազմակերպել էին «Գիտությունն առաջին ձեռքերից. Էպիգենետիկա» խորագրով գիտական դպրոց: Դպրոցը վարում էին արտերկրից հրավիրված մասնագետներ:

Դպրոցը տեղի է ունեցել 2015թ․ հունիսի 16 – 17-ը ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետում(Չարենցի 8):

Գիտական դպրոցի հայտարարությունը կարող եք տեսնել այստեղ։

 

 

Դեղագործության մրցունակության միջազգային համաժողով

multimedia

2014 թվականի սեպտեմբերի 27-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ Դեղագործության մրցունակության միջազգային համաժողով: Համաժողովի շրջանակներում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ հրավիրել էր անվանի արտասահմանից մասնագետներ:

Միջազգային համաժողովի հայտարարություը կարող եք տեսնել այստեղ։

Դասախոսությունները և վարպետության դասերը իրականացվում են Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆինանսական  աջակցությամբ:



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: