Ուղեղի ճանաչման շաբաթ 2014

2014 թ. մարտի 10-16 «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ «Ուղեղի ճանաչման շաբաթ 2014» միջազգային արշավի շրջանակներում Հայաստանում իրականացրեց «Նյարդաբանությունը արվեստում» ցուցահանդես-մրցույթը: Ցուցահանդես-մրցույթին մասնակցում էին տարբեր տարիքի և մասնագիտություններ տեր անձինք (ուսուցիչներ, դպրոցականներ, գիտաշխատողներ, հոգեբույժներ, արվեստագետներ և այլն) իրենց բազմաբնույթ աշխատանքներով (նկարներ, լուսանկարներ, կոլաժներ, ուղեղի աշխատանքը ցույց տվող սարքավորումներ և այլն): Ցուցահանդես-մրցույթին ներկայացված աշխատանքները մեկ շաբաթ ցուցադրվեցին ԵՊՀ գրադարանի նախասրահում: Ցուցադրությանը զուգընթաց ակտիվ քվեարկություն էր ընթանում «ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Բացի այդ ժյուրիի անդամները ևս քվեարկեցին իրենց դուր եկած աշխատանքների օգտին, որից հետո ամփոփվեցին մրցույթի արդյունքները, որոնք հրապարակվեցին միջոցառման փակման արարողության ժամանակ՝ մարտի 14-ին: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ կողմից հաղթողները պարգևատրվեցին արժեքավոր մրցանակներով (պլանշետներ, էլեկտրոնային գրքեր,  նվագարկիչներ): Հատուկ մրցանակներ հանձնվեցին «ՀՀ Դեղ Արտադրողների և ներմուծողների միության» հիմնադրամի, Երևանի Ռոտարի ակումբի, ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության կողմից, ինչպես նաև պատվոգրեր և խրախուսական մրցանակներ հանձնվեցին մրցույթին մասնակցող բոլոր մասնակիցներին:

Միջոցառման մասին պատմող հակիրճ տեսանյութը դիտելու համար սեղմեք այստեղ.

https://www.youtube.com/watch?v=uM_l0KDyVtE&feature=youtu.be&hd=1

Մրցույթը իրականացվում է «Դանա» հիմնադրամի և Եվրոպայի նյարդաբանական միությունների ֆեդերացիայի աջակցությամբ

03/26/14



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: