Ուղեղի ճանաչման շաբաթ 2015: «Նյարդաբանական հիվանդությունները մեր շուրջ» հանրային արշավ

111028620150309VaCTwltlDJVYMqUc_gI0PX_large

What-we-do

Ս.թ. մարտի 16-22-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ, «Ուղեղի ճանաչման շաբաթ» միջազգային արշավի շրջանակներում կազմակերպում է «Նյարդաբանական հիվանդությունները մեր շուրջը» հանրային արշավը:

«Ուղեղի ճանաչման շաբաթ» միջազգային արշավի շրջանակներում աշխարհի բազմաթիվ երկրներում կազմակերպվում են նյարդաբանությանը նվիրված տարաբնույթ միջոցառումներ: Արշավի գլխավոր նպատակն է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, նյարդաբանության ձեռքբերումների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: «Ուղեղի ճանաչման շաբաթ» միջազգային արշավն այս տարի նշում է իր ստեղծման 20-րդ տարեդարձը:

«Նյարդաբանական հիվանդությունները մեր շուրջը» հանրային արշավը նույնպես միտված է բարձրացնելու հանրային իրազեկվածությունը նեյրոդեգեներատիվ հիվանդությունների (Ալցհեյմեր, Պարկինսոն և այլն)  վերաբերյալ:

Միջոցառումներ

Նախատեսվող միջոցառումները բաղկացած են լինելու երեք մասից՝ ստենդային ցուցադրություն, սոցիալական ցանցերի միջոցով հանրային իրազեկում, մրցույթներ և ֆիլմերի դիտումներ, որոնք կուղեկցվեն զեկուցումներով:

Ստենդային ցուցադրություն

Ստենդային ցուցադրության բացումը տեղի կունենա ս.թ. մարտի 16-ին ժ. 11:00, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում:  Ստենդերը կներկայացնեն գիտահանրամատչելի տեղեկատվություն հայտնի մարդկանց՝ դերասանների, քաղաքական գործիչների, մարզիկների, երգիչների և նրանց նեյրոդեգեներատիվ հիվանդությունների վերաբերյալ: Ստենդերի էլեկտրոնային տարբերակները կցուցադրվեն սոցիալական կայքերի միջոցով:

Մրցույթ

Ս.թ. մարտի 16-22-ը, ԵԿԱ ՀԿ ֆեյսբուքյան էջի միջոցով կազմակերպվելու է ամենօրյա մրցույթ: Ամեն օր, ժամը 21:00-ին կտեղադրվեն հարցեր նեյրոդեգեներատիվ հիվանդությունների վերաբերյալ: Մրցույթի հաղթողի անունը կհրապարակվի հաջորդ օրը 17:00-ին:

Ֆիլմերի դիտումներ

ԵԿԱ ՀԿ գրասենյակում (Չարենցի փ. 40, բն. 45) կկազմակերպվի ֆիլմերի դիտումներ, քննարկումներ և զեկուցումներ տարբեր նեյրոդեգեներատիվ հիվանդությունների վերաբերյալ: Ֆիլմերի դիտումներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել՝ ուղարկելով նամակ info@yba.am հասցեին:

Ծրագիր՝

Մարտի 18, ժամը 16:30

Գեղարվեստական ֆիլմ՝ «Ալի»

Զեկուցող՝ Մարիա Անտոնոսյան

Թեմա՝ Պարկինսոնի հիվանդություն

Մարտի 19 ժամը 16:30

Գեղարվեստական ֆիլմ՝ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը»

Զեկուցող՝ Վանուհի Համբարձումյան

Թեմա՝ Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ

Մարտի 20 ժամը 16:30

Վավերագրական ֆիլմ՝ «Ուր է գնում հիշողությունը»

Զեկուցող՝ Ռազմիկ Պապիկյան

Թեմա՝ Ալցհեյմերի հիվանդություն

Արշավը իրականացվում է Եվրոպայի նյարդաբանական միությունների ֆեդերացիայի (FENS) և «Դանա» հիմնադրամի աջակցությամբ:

 

03/9/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: