Ուղեկցորդի կարողությունների զարգացման դասընթացներ Զառիթափ, Գոմք և Մարտիրոս համայնքներում

12038777_10156462147782355_4968902899419779862_o

What-we-do

Ս.թ. սեպտեմբերի 11-13-ը Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ-ն Ջերմուկի զարգացման կենտրոն ՀԿ հետ համատեղ «Էկոզբոսաշրջության զարգացում և երիտասարդության զբաղվածության խթանում Վայոց Ձոր մարզի Գոմք, Մարտիրոս և Զառիթափ համայնքներում» ծրագրի շրջանակներում Զառիթափ, Գոմք և Մարտիրոս համայնքների բնակիչների համար կազմակերպել էր ուղեկցորդի կարողությունների զարգացման դասընթացներ, որոնց ընթացքում Վայոց Ձորի կենսաբազմազանության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մարիա Անտոնոսյանը և էկոզբոսաշրջության առավելությունները ներկայացրեց Վազգեն Գալստյանը: Այցի ընթացքում համայնքների բնակիչների համար կազմակերպվել էր անգլերեն լեզվի եռօրյա դասընթաց, որը վարում էր Սոնա Մարգարյանը:

Ծրագիրը ուղղված է տարածաշրջանում էկոզբոսաշրջության զարգացմանը և Վայոց Ձորի Գոմք, Մարտիրոս և Զառիթափ գյուղական համայնքների երիտասարդության զբաղվածության խնդրի լուծմանը՝ ստեղծելով այլընտրանքային շահույթի աղբյուրներ: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են էկոտուրիզմի և հարակից զբոսաշրջական ծառայությունների մեջ հետաքրքրված երիտասարդների կարողության զարգացմանն ուղղված համալիր միջոցառումներ և էկոզբոսաշրջության համար ենթակառուցվածքների՝ էկոերթուղիների ստեղծում և կահավորում:

«Էկոզբոսաշրջության զարգացում և երիտասարդության զբաղվածության խթանում Վայոց Ձոր մարզի Գոմք, Մարտիրոս և Զառիթափ համայնքներում» ծրագիրը իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Ծրագրի աջակիցներն են՝ Ռաֆորդ հիմնադրամը և Էկոտուր զբոսաշրջային գործակալությունը:

 

09/16/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: