Նշում ենք մեր 5-ամյակը

Ս.թ. փետրվարի 20-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նշեց իր 5-ամյակը: Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցի «Շքասրահ» դահլիճում:

Միջոցառման ընթացքում ԵԿԱ ՀԿ ակտիվ անդամները ներկայացրեցին ՀԿ պատմությունը, արդեն իրագործված և նախատեսվող ծրագրերը և միջոցառումները:

Միջոցառման ընթացքում տեսագրությունների միջոցով իրենց ողջույնի խուսքը և մաղթանքները հղեցին ԵԿԱ ՀԿ հետ համագործակցած աշխարհահռչակ գիտնականները, շնորհակալագրեր հանձնվեցին ԵԿԱ ՀԿ հետ համագործակցած դասախոսներին և ՀԿ միջոցառումներին ակտիվորեն մասնակցած անդամներին: Բացի այդ հայտնի դարձան ԵԿԱ ՀԿ կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի հաղթողների անունները:

Միջոցառման երկրորդ հատվածում իրենց ողջույնի խոսքը և շնորհավորանքները հղեցին Երևանի Պետական Համալսարանի ուսանողների, շրջանավարտների և հասարակության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ  Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Պետրոսյանը և այլոք: Միջոցառմանը ներկա էին ԵԿԱ-ի գործընկեր պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ և ջերմ մթնոլորտում նոր գործնական և ընկերական կապերի հաստատմամբ:

02/26/14



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: