Մաքրում ենք Գոշ լիճը

Սեպտեմբերի 14-ին «Փրկենք Գոշ լիճը» նախաձեռնության շրջանակներում կազմակերպվեցին «Դիլիջան» ազգային պարկի Գոշ լճի շրջակա տարածքի մաքրման աշխատանքներ (աղբահավաք): Ակցիայի նպատակն էր մաքրել լճի շրջակայքը կենցաղային աղբից, ինչպես նաև հանրության ուշադրությունը հրավիրել Գոշ լճի խնդիրների վրա: Ավելի քան 40 մասնակիցների ջանքերով մաքրվեց Գոշ լճի ամբողջ շրջակայքը:
Նախաձեռնության Կազմակերպիչներն էին ՝ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, Համահայկական բնապահպանական ճակատը, Դիլիջանի Օրհուս կենտրոնը: Աջակիցնեն էին Կովկասյան բնության հիմնադրամը (CNF), Բնության համաշխարհային հիմնադրամ-Հայաստան (WWF-Armenia) կազմակերպությունն ու «Դիլիջան» ազգային պարկը:
09/6/13



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: