«Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ծրագրի մասնակցության մրցույթ

11064757_873311382747870_3571977849614651585_n

What-we-do

Հարգելի լրագրողներ, կինոգործիչներ, տուրիզմի մասնագետներ և նշված ոլորտների ուսանողներ, նկարահանման տեխնիկա ունեցող ակտիվ արշավորդներ,հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագրին, որի նպատակն է «Արփի» ազգային պարկի, «Սոսու պուրակ» պետական արգելավայրի, Գնիշիկ պահպանվող լանդշաֆտի և Արագածի վերաբերյալ ստեղծել ճանաչողական տեսահոլովակներ` ուղղված դրանց ներուժի մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:

«Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագիրն իրականացնում է «Դոկտոր սինեմա» երիտասրադական ՀԿ-ն` Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա և Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում ՀԿ-ների հետ համագործակցությամբ:

Ծրագրի խնդիրներից է` տեսահոլովակներ նկարահանելու հնարավորություններ և ցանկություն ունեցող երիտասարդներին զինել այդ հմտություններով, ինչպես նաև ընտրված տարածքների մասին գիտելիքներով:

Բնապահպանության և կենսաբազմազանության վերաբերյալ դասերի ընթացքում մասնակիցները կծանոթանան էկոզբոսաշրջության հիմնական սկզբունքներին, թիրախ տարածքներում հանդիպող կենդանա- և բուսատեսակների կենսաբազմազանությանը, բնության հատուկ պահպանվող տարածքների մասին տեղեկությանը և այլն:

Սցենարական նախագծերի մշակմամբ կմեկնարկեն տեսահոլովակների նկարահանման հմտությունների դասերը, որոնց ընթացքում 36 մասնակիցները կդիտեն հայ և համաշխարհային տեսահոլովակների օրինակներ, կսովորեն` ինչպես գրել սցենարական նախագիծ, ինչպես նկարահանումներ անել բնության մեջ, ինչպես մոնտաժել նկարահանած նյութը:

Նկարահանման փուլում 36 մասնակիցներից յուրաքանչյուը հնարավորություն կստանա մասնակցելու մեկ արշավի և բնության մեջ փորձարկելու ֆիլմի նկարահանման վերաբերյալ ստացած գիտելիքները: Բացի նկարահանումներ անցկացնելուց բնության և գյուղական տարածքներում` աշխատանքային խմբերը նաև կշփվեն հարակից համայնքների բնակիչների, հատուկ պահպանվող տարածքների պարասխանատուների հետ, կգրանցեն նրանց ծառայությունները ու կոնտակտային տվյալները:
Մասնակիցները կարող են նաև ներկայացնել տվյալ տարածքներում անհատական տեսանյութեր կամ ֆիլմեր նկարահանելու առաջարկներ:

Մասնակցությունն անվճար է:
Վերջնաժամկետ` օգոստոսի 8, 2015, 23:30

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Մասնակցության և հավելյալ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝ http://doctorcinema.org/hy/ancments/108/ :

08/1/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: