Համագործակցության հուշագիր ԵԿԱ-ի, ԴԱՆ Միության և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի միջև

2013 թվականի օգոստոսի 28-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների Միության և «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի ներկայացուցիչների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Համագործակցության հուշագիրը նպատակ ունի էլ ավելի ամրապնդել «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության, «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի և ԴԱՆ Միության միջև նկատելի գործակցությունը։
Հուշագիրը նպատակ ունի նպաստելու.
ԴԱՆ Միության անդամ դեղագործական կազմակերպություններում ուսանողների արտադրական պրակտիկայի անցկացմանը։
ԴԱՆ Միության ինտերնետային կայքում երիտասարդ մասնագետների տվյալների բազայում ուսանողների ինքնակենսագրականների տեղադրմանը։
Եվրոպական միության պատշաճ գործունեության չափանիշների վերաբերյալ համապատասխան մասնագիտական վերապատրաստման դասընթացների անցկացմանը «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնում։
Երեք կառույցների միջև համագործակցությանը՝ գիտահետազոտական աշխատանքների և տարբեր ուսումնասիրությունների անցկացման գործընթացներում։ Միջազգային հեղինակավոր բուհերի և գիտական կենտրոնների հետ կապերի հաստատմանը և համագործակցության զարգացմանը։
Երեք կազմակերպությունների մասնագետների գիտական հոդվածների և հետազոտությունների տպագրությանը ԴԱՆ Միության «Ֆարմա» դեղագործական գիտագործնական հանդեսում:
Համագործակցության հուշագրով նախատեսված ծրագրերի իրականացման շրջանակներում կողմերը ամրագրում են փոխադարձ պարտավորություններ ու գործողություններ:
08/28/13



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: