Երկրի օր 2015. «45 ծառ Երկրի օրվա 45-րդ տարեդարձին» խորագրով ծառատունկ

557117

What-we-do

Ս. թ. ապրիլի 22-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ համատեղ, կրթօջախի հարակից տարածքում կազմակերպել էր ծառատունկ: ԵԿԱ ՀԿ անդամները և կրթօջախի սաները ծառատունկի ընթացքում տնկել են խորհրդանշական 45 ծառ՝ նվիրված Երկրի օրվա 45-րդ տարեդարձին: Ինչպես նաև կազմակերպվել էր կրթական սեմինար, որի ժամանակ ծառատունկի մասնակիցներին ԵԿԱՀԿանդամները ներկայացրեցին Երկրի օրվա խորհուրդը և պատմությունը, ինչպես նաև Հայաստանի կենսաբազմազանությունը:

Առաջին անգամ Երկրի օրը նշվել է 1970 թ.-ին: Երկրի օրվա նպատակն է բարձրաձայնել և իրազեկել հանրությանը միջազգային բնապահպանական օրակարգի վերաբերյալ, իրականացնել տարաբնույթ միջոցառումներ և նպատակային գործունեություն ուղղված գլոբալ խնդիրների (կլիմայի փոփոխություն, կայուն զարգացում և այլն) լուծմանը: Այս տարի Երկրի օրը իրականացվում է «Մեր հերթն է առաջնորդելու» կարգախոսի ներքո:

 

Երկրի օրը համակարգվում է Երկրի օրը ցանցի կողմից, որի գործընկերն է 2010թ.-ից նաև «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն:

Ծառատունկը իրականացվում է Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ:

 

04/22/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: