Երկրի օր 2015. «45 ծառ Երկրի օրվա 45-րդ տարեդարձին»

987011211010972_10155945129532355_1275647861909269491_n_208x258

What-we-do

Ս.թ. ապրիլի 22-ին, ժ. 10:00-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, «Մխիթար Սեբաստիացի» կրթահամալիրի հետ համատեղ, կրթօջախի հարակից տարածքում կազմակերպում է ծառատունկ: ԵԿԱ անդամները և կրթահամալիրի սաները կտնկեն խորհրդանշական թվով 45 ծառ նվիրված Երկրի օրվա 45-րդ ամյակին:

Միջոցառման սկզբում կազմակերպվելու է կրթական սեմինար, որտեղ կներկայացվի Երկրի օրվա խորհուրդը և պատմությունը, ինչպես նաև Հայաստանի կենսաբազմազանությունը:

Առաջին անգամ Երկրի օրը նշվել է 1970 թ.-ին: Երկրի օրվա նպատակն է բարձրաձայնել և իրազեկել հանրությանը միջազգային բնապահպանական օրակարգի վերաբերյալ, իրականացնել տարաբնույթ միջոցառումներ և նպատակային գործունեություն ուղղված գլոբալ խնդիրների (կլիմայի փոփոխություն, կայուն զարգացում և այլն) լուծմանը:

Այս տարի Երկրի օրը իրականացվում է «Մեր հերթն է առաջնորդելու» կարգախոսի ներքո: Երկրի օրը համակարգվում է Երկրի օրը ցանցի կողմից, որի գործընկերն է 2010թ.-ից նաև «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն:

Ծառատունկը լուսաբանելու հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել՝ (+37493)453554 Նարեկ Ադամյանին:

Ծառատունկը իրականացվում է Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ:

 

04/21/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: