Գանձերի որոնում: Էկոտուրիզմի փառատոն

18553211_1583710821648268_756846217_o

2017թ. հուլիսի 8-9-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները երկրորդ անգամ Հայաստանում կազմակերպում են Էկոտուրիզմի փառատոն: Այս անգամ միջոցառումը տեղի կունենա Վայոց Ձորի Զառիթափ համայնքի Արտավան գյուղում:
Փառատոնի շրջանակներում կազմակերպվում է «Գանձերի որոնում» խաղը, որը կիրականացվի «Ձեղնահարկ» քուեսթ ակումբի օգնությամբ: Յուրաքանչյուր մասնակից թիմ պետք է կազմված լինի 18-35 տարեկան 5 երիտասարդներից: Թիմերից յուրաքանչյուրը պետք է իր հետ ունենա առնվազն 1 սարք՝ GPS գործառույթով համալրված: Խաղի նպատակն է Արտավան գյուղի տարածքում թիմով գտնել, գաղտնազերծել հուշումները և լուծել խնդիրները՝ վերջնական գաղտնաբառը գտնելու համար: Հաղթող թիմի անդամները կպարգևատրվեն:
Խաղը իրականցվում է իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Մենք ապահովում ենք՝
– տրանսպորտային ծախսեր (հուլիսի 8՝ մեկնում, հուլիսի 9՝ վերադարձ);
– գիշերակաց վրաններում;
– մասնակցության հնարավորություն էկոտուրիզմի փառատոնի հուլիսի 8-ի միջոցառումներին:

Մենք չենք ապահովում՝
– GPS սարքեր (կարող եք ներբեռնել հավելված);
– սնունդ (հնարավոր է ձեռք բերել համայնքի բնակիչներից);
– քնապարկ (հնարավոր է վարձակալել կազմակերպիչներից);

Խաղի ընթացքում հնարավոր են դժվարանցանելի արահետներ, վերելքներ, և յուրաքանչյուր մասնակից պատասխանատվություն է կրում այցի ( այդ թվում խաղի) ողջ ընթացքում սեփական անվտանգության համար:

Դիմելու վերջնաժամկետն է՝ ս․թ․ մայիսի 31-ը:

Փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը: Էկոտուրիզմի փառատոնը իրականացվում է Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ:

Խաղին մասնակցելու համար գրանցվեք այստեղ: Խաղին մասնակցելու համար թիմերը ընտրվելու են մրցութային կարգով, ըստ իրենց լրացրած հայտի: Ընտրվելու են 10 թիմ:

05/15/17



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: