«ԷկոԽնձրիստան» երիտասարդական վրանային ճամբար

10313168_701784089895562_4425919379905002460_n

What-we-do

Ս.թ.հուլիսի 21-26-ը  ԼՂՀ Խնձրիստան գյուղի տարածքում տեղի է ունեցել «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ և «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ հետ համատեղ կազմակերպած  «ԷկոԽնձրիստան» երիտասարդական վրանային ճամբարը:

Ճամբարի նպատակն էր խթանել էկոկրթությունը և առողջ ապրելակերպը Արցախում, զարգացնել «էկոգյուղի» ստեղծման գաղափարը, ինչպես նաև կատարել հաջողված փորձի փոխանակում և զարգացնել Հայաստան-Արցախ երիտասարդական կազմակերպությունների համագործակցությունը:

Ճամբարին մասնակցել են Հայաստանից և Արցախից շուրջ 60 երիտասրդներ, որոնց համար իրականացվել է տեսական և գործնական դասընթացներ՝ բնապահպանության, էկոտուրիզմի, առողջ ապրելակերպի, օրգանական գյուղատնտեսության և կամավորական աշխատանքի վերաբերյալ: Ճամբարի շրջանակներում իրականացվել են նաև ճանաչողական արշավներ, խաղեր,  մրցույթներ, խմբային վարժանքներ և այլն:

Տեղի է ունեցել նաև Հայաստանի և Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում ներկայացվել են կազմակերպությունների գործունեությունը, երիտասարդների համար առկա տեղական և միջազգային ծրագրերը, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները:

Հանդիպմանը մասնակցել և մասնակիցների հետ քննարկել են Արցախում էկոգյուղերի, օրգանական գյուղատնտեսության և էկոկրթության զարգացման հնարավորությունները նաև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը և այլ պաշտոնատար անձիք:

Ծրագիրն իրականացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

 

08/1/14



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: