«ԷկոԽնձրիստան» երիտասարդական վրանային ճամբար

camp

What-we-do

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ հետ համատեղ ընդունում է հայտեր «ԷկոԽնձրիստան» երիտասարդական վրանային ճամբարին մասնակցության համար: Վրանային ճամբարը տեղի կունենա ս.թ. հուլիսի 21-26 ԼՂՀ Խնձորիստան գյուղի տարածքում, վրանային պայմաններում: Կեցության (վրան և քնապարկ), սննդի և մասնակիցների տեղափոխման բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները: Մասնակիցների տեղափոխությունը կատարվելու է Երևան քաղաքից: Մասնակիցներն ապրելու են դաշտային պայմաններում:

Ճամբարի նպատակն է խթանել էկոկրթությունը և առողջ ապրելակերպը Արցախում, կատարել հաջողված փորձի փոխանակում և Հայաստան-Արցախ երիտասարդական կազմակերպությունների համագործակցության զարգացում:

Վրանային ճամբարին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի 18-30 տարեկան երիտասարդ բնապահպաններ, բնապահպանության և հարակից ոլորտների ուսանողներ և մասնագետներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ և այլն:

Ճամբարի շրջանակներում կիրականացվեն ճանաչողական արշավներ, խաղեր, մրցույթներ, խմբային վարժանքներ և այլն: Նախատեսվում է նաև Հայաստանի և Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն կազմակերպությունների գործունեությունը, երիտասարդների համար առկա տեղական և միջազգային ծրագրերը, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները:

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության առցանց հայտը՝

https://docs.google.com/forms/d/10ahf3r1bNB-3HErR4p63EGXisVxrCgZ_6geVdTlomkY/viewform

Հայտը պետք է լրացնել միայն ՀԱՅԱՏԱՌ: Լատինատառ հայտերը մերժվելու են առանց քննարկման:

Ուշադրություն. արդյունքների մասին կտեղեկացվեն միայն հայտերի քննարկման արդյունքում մասնակցության համար ընտրված մասնակիցները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2014թ. հուլիսի 1-ը: Նշված վերջնաժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն ընդունվի:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Հարցերի դեպքում գրեք մեզ՝ yba.ngo@hotmail.com էլ. փոստի հասցեին:

06/11/14



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: