Երիտասարդ բնասերների կրթական դպրոց

11899791_10156322946982355_3551185498649555562_n

What-we-do

«Հայաստանի կարևոր բուսաբանական տարածքների բացահայտում բույսերի և բնակմիջավայրերի բազմազանության պահպանման համար» ծրագրի շրջանակներում «Բնության իրավունքների պահպանություն» ՀԿ-ն «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի հետ համատեղ իրականացրեց երիտասարդ բնասերների համար երկօրյա կրթական դասընթաց : Միջոցառումները տեղի ունեցան 2015թ հուլիսի 25-26-ին Աշոցքում, օգոստոսի 1-2-ին Ստեփանավանում և օգոստոսի 7-8-ին Կապանում տեղական Օրհուս կենտրոնների մասնակցությամբ :
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ անդամներ Վանուհի Համբարձումյանը և Մարիա Անտոնոսյանը մասնակիցներին ներկայացրեցին «Տարվա կենսաբազմազանությունը 2015» հանրային արշավը, ինչպես նաև արշավի ընթացքում հանրային քվեարկությամբ ընտրված տարվա կենդանին, բույսը, սունկը և քարաքոսը:
ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատող կ․գ․թ․Աննա Ասատրյանը մանակիցներին ներկայացրեց դասախոսություն բուսաբանական հետազոտությունների անցկացման մեթոդիկայի, Հայաստանի բուսական բազմազանության, Կարմիր գրքի և նշված շրջաններում հանդիպող հազվագյուտ բուսատեսակների, ինչպես նաև կարևոր բուսաբանական տարածքների մասին: Ներկայացվեց նյութ նաև Հայաստանի ուշագրավ ծառերի վերաբերյալ։ Հաջորդ օրը տեղի ունեցած ուսումնաճանաչողական այցի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնել որոշ հազվագյուտ տեսակներ իրենց աճելավայրերում, ինչպես, օրինակ, Լոռու սարահարթի լճերում հանդիպող սպիտակ ջրաշուշանը։ Վանաձորի Պետական Համալսարանի դասախոս կ․գ․թ․ Արուս Թումանյանը Ստեփանավանի մասնակիցներին ներկայացրեց նշված լճերի եզակի ֆլորան։ Կապանում տեղի ունեցած երկօրյա կրթական միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել «Շիկահող» պետական արգելոցի վարչական մասնաշենքը, որտեղ շատ հետաքրքիր հանդիպում ունեցան արգելոցի առաջատար մասնագետներ Դավիթ Հակոբյանի և Հարութ Աղաթելյանի հետ։ Վերջիններս ամբողջ օրն անցակցրեցին մասնակիցների հետ, անմոռանալի դարցնելով նրանց ուսումնաճանաչողական այցը դեպի «Սոսիների պուրակ» պետական արգելավայր։ Բոլոր մասնակիցներին բաժանվեցին Հայաստանի ֆլորայի և բուսականության վերաբերյալ պատկերազարդ տպագիր նյութեր։
Ծրագիրը իրականացվում է Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ:

08/14/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: