Կրթական սեմինար Դիլիջանում

95512412

What-we-do

Ս.թ. մարտի 8-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ և Դիլիջանի Օրհուս կենտրոնը կազմակերպել էր սեմինար «Հայաստանի քարաքոսերի կենսաբազմազանությունը. «Դիլիջան» ազգային պարկ» թեմայով:
Սեմինարի ընթացքում ներկայացվեց քարաքոսերի դերը էկոհամակարգերում և մեր կենցաղում, «Դիլիջան» ազգային պարկի քարաքոսերի կենսաբազմազանությունը, ինչպես նաև նրանց պահպանման կարևորությունը: Սեմինարը վարեց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, քարաքոսաբան Արսեն Գասպարյանը: Միջոցառման ընթացքում մասնակիցներին տրամադրվեցինն քարաքոսերի վերաբերյալ կրթական և տեղեկատվական նյութեր:
Սեմինարը իրականացվեց The Rufford Small Grants Foundation-ի աջակցությամբ իրականացվող “Assessment of the Epiphytic Lichen Biota and its Conservation Needs in the Dilijan National Park” ծրագրի շրջանակներում:

03/25/13



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: