Զառիթափ-Գոմք-Մարտիրոս էկոզբոսաշրջային երթուղի

12031520_10156460515112355_1775993227848889081_o

What-we-do

Ս.թ. սեպտեմբերի 11-13-ը Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ-ն Ջերմուկի զարգացման կենտրոն ՀԿ հետ համատեղ «Էկոզբոսաշրջության զարգացում և երիտասարդության զբաղվածության խթանում Վայոց Ձոր մարզի Գոմք, Մարտիրոս և Զառիթափ համայնքներում» ծրագրի շրջանակներում Զառիթափ-Գոմք-Մարտիրոս էկոզբոսաշրջային երթուղին կահավորվեց թվով 29 ուղեկցող և տեղեկատվական ցուցանակներով:

Ծրագիրը ուղղված է տարածաշրջանում էկոզբոսաշրջության զարգացմանը և Վայոց Ձորի Գոմք, Մարտիրոս և Զառիթափ գյուղական համայնքների երիտասարդության զբաղվածության խնդրի լուծմանը՝ ստեղծելով այլընտրանքային շահույթի աղբյուրներ: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են էկոտուրիզմի և հարակից զբոսաշրջական ծառայությունների մեջ հետաքրքրված երիտասարդների կարողության զարգացմանն ուղղված համալիր միջոցառումներ և էկոզբոսաշրջության համար ենթակառուցվածքների՝ էկոերթուղիների ստեղծում և կահավորում:

«Էկոզբոսաշրջության զարգացում և երիտասարդության զբաղվածության խթանում Վայոց Ձոր մարզի Գոմք, Մարտիրոս և Զառիթափ համայնքներում» ծրագիրը իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Ծրագրի աջակիցներն են՝ Ռաֆորդ հիմնադրամը և Էկոտուր զբոսաշրջային գործակալությունը:

09/17/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: