Ախտածինների ուսումնասիրության ձեռքբերումներին նվիրված դասախոսությունների շարք

2740040Slider-12-1

What-we-do

Սույն թվականի մարտի 21-26-ը՝ Բեստ Վեստեռն Կոնգրեսս հյուրանոցում տեղի կունենա ախտածինների ուսումնասիրության ձեռքբերումներին նվիրված դասախոսությունների շարք, որը կազմակերպվում է հայ և արտասահմանցի գիտնականներ՝ Հովակիմ Զաքարյանի, Սարգիս Աղայանը և Հայկ Ալեքսանդր Էսկանդարյանի, Մարկ Էլոիտի և Մոնսեֆ Բենկիրանեի կողմից:

Դասխոսությունների շարքը միտված է մասնակիցներին հնարավորություն տալ ավելի խորը գիտելիքներ ձեռք բերել ախտածինների և նրանց ուսումնասիրության ձեռքբերումների վերաբերյալ: Հրավիրված գիտնականները կներկայացնեն մանրէ-տեր փոխհարաբերությունների, ախտածինների դեմ իմունային պատասխանի, նոր ախտածինների հայտնաբերման, ախտածինների ուսումնասիրությնուններում ապագա հեռանկարների վերաբերյալ վերջին շրջանի ամենակարևոր ուսումնասիրությունները:

Դասախոսություններով հանդես կգան Գերմանիայից, Ավստրիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից և Հայաստանից հրավիրված գիտնականներ: Դասախոսություններին կմասնակցեն Հայաստանից և արտասահմանից գրանցված շուրջ 40 ուսանողներ և երիտասարդ գիտնականներ: Դասախոսությունների շարքը ներառում է նաև քննարկումներ, ինչպես նաև պոստերային և բանավոր զեկույցներ, որոնց ժամանակ երիտասարդ մասնակցիները կներկայացնեն ախտածինների վերաբերյալ սեփական գիտական աշխատանքները:

Դասախոսության շարքի կազմակերպման աջակիցներն են՝ Կենսաքիմիկոսների եվրոպական միությունների ասոցիացիան (FEBS), Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպությունը (EMBO), Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, Կենսաքիմիկոսների հայակական ասոցիացիան:

Հավելյալ տեղեկատվության համար այցելեք`www.febs.yba.am

Աշխատակազմ՝  Հովակիմ Զաքարյանի (ՀՀ ԳԱԱ Մոլկուլային կենսաբանության ինստիտուտ), Սարգիս Աղայանը (ԵՊՀ, Կենդանաբանության ամբիոն), Հայկ Ալեքսանդր Էսկանդարյան (EPFL SV GHI UPKIN, Լոզան), Մարկ Էլոիտի (Պաստյորի ինստիտուտ)  և Մոնսեֆ Բենկիրանեի (Մարդու գենետիկայի ինստիտուտ), Հռիփսիմե Աթոյան (ԵԿԱ ՀԿ), Գոհար Գրիգորյան (ԵԿԱ ՀԿ), Ռազմիկ Սարգսյան (ԵԿԱ ՀԿ), Անդրանիկ Ուգուջյան (ԵԿԱ ՀԿ)։

12/16/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: