«ՏՈՒՆ» (HOME) ֆիլմի դիտումը նվիրված Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան

home-title

What-we-do

Ս.թ. հունիսի 5-ին, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն և «Corn Pop Cinema» բացօթյա կինոթատրոնը կազմակերպում են «ՏՈՒՆ» (HOME) ֆիլմի դիտումը նվիրված Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան: Ֆիլմը նկարահանվել է աշխարհի 53 երկրներում և տևել է շուրջ 1.5 տարի: Ֆիլմը ներկայացնում է մեր մոլորակի ամենագեղեցիկ անկյունները և տեսանելի դարձնում շրջակա միջավայրի ու մարդկության գլոբալ խնդիրները:

Բաց չթողնեք այս հնարավորությունը դիտելու ֆիլմը մեծ էկրանի վրա: Նշենք Շրջակա միջավայրի համաշխարհային օրը միասին:

Վայրը՝ Թբիլիսյան խճուղի, Ռայկոմի հարևանությամբ
Օր՝ հունիսի 5, 2015
Ժամը՝ 21:00
Տոմսի արժեքը՝ 1000 ՀՀ դրամ

Հունիսի 5-ին նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: Այն ընդունվել է 1972թ-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից: Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա նպատակն է սևեռել հասարկության ուշադրությունը շրջակա միջավայրի հիմնախնդիրների վրա:

05/27/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: