Մեկնարկեց «Հետաքրքրաշարժ կենսաբանություն և բժշկություն» կրթական արշավը

73440071

What-we-do

Մեկնարկեց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ և Հայկական բժշկական ինստիտուտի կողմից նախաձեռնված «Հետաքրքրաշարժ կենսաբանություն և բժշկություն» խորագրով կրթականարշավը: Կրթական արշավի ընթացքում նախատեսվում է իրականացնել մի շարք գիտահանրամատչելի կրթական սեմինարներ տարբեր ԲՈՒՀ-երում: Սեմինարներն անդրադառնալու են բժշկության և կենսաբանության տարբեր ոլորտներին առնչվող և հասարակությանը հուզող թեմաներին Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մասնակցել Ձեզ հետաքրքրող սեմինարներին: Մուտքն ազատ է:

Առաջին սեմինարը տեղի ունեցավ ս/թ մայիսի 13-ին ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի դահլիճում: Ելույթներով հանդես եկան՝ Գայանե Նիկողոսյանը, որը ներկայացրեց «Հայաստանի ցատկող և լողացող 7 հրաշալիքները» թեմայով զեկույց, և Միքայել Առուստամյանը՝ շիզոֆրենիայի վերաբերյալ զեկույցով:

Հաջորդ սեմինարը տեղի կունենա մայիսի 16-ին ժ.15.00 Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության եվ իրավունքի ինստիտուտի Երևանի մասնաճյուղում:

Զեկույցներով ելույթ կունենան Գայանե Կարապետյանը (թեմա՝ Ճարպակալում) և Մկրտիչ Սահակյանը (թեմա՝ Արագ սնունդ):

05/14/13



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: