Մասնակցության հրավեր. «ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ցանցի ստեղծման նախաձեռնություն

ecokndzristan

What-we-do

Մասնակցության հրավեր. «ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ցանցի ստեղծման նախաձեռնություն

Ս.թ. հուլիսի 21-26 ԼՂՀ Խնձրիստան գյուղում կազմակերպված վրանային ճամբարի ընթացքում բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել և առաջարկվել է Արցախում էկոգյուղի մոդելի ներդրման նպատակով հիմնել «ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ստեղծման ցանցը:

«ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ցանցը համակարգվում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի և «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ներգրավվելով նաև Հայաստանի և Արցախի այլ հասարակական կազմակերպություններին և շահագրգիռ կողմերին:

Նախաձեռնությունը նպատակ ունի նպաստել ԼՂՀ Խնձրիստան, Պատարա և Աստղաշեն համայնքներում էկոգյուղի համար ընդունելի գործունեության զարգացմանը: Էկոգյուղի հիմնական չափանիշներն են՝ էկոկրթության սերմանումը, օրգանական գյուղատնտեսության չափանիշներին համապատասխան գյուղատնտեսական արտադրանքի ներդրումը, աղբի տեսակավորման, վերամշակման և էներգախնայողության խթանումը, էկոտուրիզմի և ագրիտուրիզմի զարգացումը:

Հրավիրում ենք բոլոր հետաքրքրված անձանց և կազմակերպություններին միանալ նախաձեռնությանը և մաս կազմել Արցախում առաջին էկոմիջավայրի ստեղծմանը և գյուղերի զարգացմանը: Ցանցին կարող է միանալ ցանկացած ոլորտում գործնեություն ծավալող անհատ և կազմակերպություն:

Միանալով ցանցին կազմակերպությունները համաձայնվում են՝
• աջակցել և ակտիվորեն մասնակցել ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ցանցի միջոցառումներին:
• հնարավորության դեպքում կազմակերպել միջոցառումներ Արցախի Խնձրիստան, Պատարա և Աստղաշեն գյուղերում:

Ցանցին միանալու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ՝https://docs.google.com/forms/d/1mOzWt6kHXkgkuDWLVbqV1a0QJwvyHGhriqRuKsHzIYU/viewform
Հավելյալ տեղեկատվության համար գրեք՝ ecoartsakh@gmail.com էլ. փոստի հասցեին:

 

09/1/14



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: