«Մեծ ցատկ»՝ գետերի և լճերի պահպանությանը նվիրված միջազգային արշավ

11406337_10156112818507355_7384452549680064429_o

What-we-do

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ միացել է «Մեծ ցատկ»՝ գետերի և լճերի պահպանությանը նվիրված միջազգային արշավին և այս տարի Հայաստանում իրականացրեց «Ցատկ Հայաստան» (Jump Armenia) բնապահպանական արշավը: Արշավի ամփոփիչ միջոցառման ընթացքում ծրագրի մասնակից ավելի քան 30 երիտասարդ միասին ցատկեցին Ազատ գետը:

Արշավի նպատակն էր բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակը Հայաստանում ջրային ռեսուրսների բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Ինչպես նաև խթանել երտասարդների միջազգաին համագործակցությունը: Յուրաքանչյուր թիմ պետք է համգործակցի մեկ այլ երկրի թիմի հետ և համատեղ իրականացնի թռիչքը: Այս տարի Հայաստանը իր թռիչքը իրականցրեց Լատվիայի SUPER SALMONS երիտասարդական թիմի հետ:

«Գետերի եվրոպական ցանց» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ 2005 թվականին շուրջ 250.000 մարդ 22 եվրոպական երկրում ցատկեցին իրենց երկրների գետերն և լճերը` ջրային ավազանների խնդիրների վրա ուշադրություն սևեռելու նպատակով: Այդ օրվանից հետո ամեն տարի հունիսին իրկանացվում են ամենամյա միջոցառումներ: Այժմ ծրագրին մասնակցում են շուրջ 50 թիմեր Գերմանիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Նիդերլնդներից, Միացյալ Թագավորությունից, Վրաստանից, Լիտվայից, Լատվիայից, Հունաստանից և Պորտուգալիայից:
Արշավը Հայաստանում իրականացվում է Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ:

 

06/9/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: