«Ցատկ Հայաստան» բնապահպանական արշավ

11818971466258_1527850057489669_7479592023620982688_n

What-we-do

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ միացել է «Մեծ ցատկ»՝ գետերի և լճերի պահպանությանը նվիրված միջազգային արշավին և այս տարի Հայաստանում կիրականացվի «Ցատկ Հայաստան» (Jump Armenia) բնապահպանական արշավը, որի ընթացքոում կկազմակերպվեն սեմինարներ, քննարկումներ և կինոդիտումներ:Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա հունիսի 7-ին, ժամը 15:15-ին, երբ ծրագրի մասնակից երիտասարդները միասին կցատկեն Ազատ գետը:

Արշավի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակը Հայաստանում ջրային ռեսուրսների բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Ինչպես նաև խթանել երտասարդների միջազգաին համագործակցությունը:Յուրաքանչյուր թիմ պետք է համգործակցի մեկ այլ երկրի թիմի հետ և համատեղ իրականացնի թռիչքը: Այս տարի Հայաստանի գործընկերն է  Լատվիայից SUPER SALMONS երիտասարդական թիմը:

Բոլոր ցանկացողները կարող են դիմել«Ցատկ Հայաստան» (Jump Armenia) բնապահպանական արշավին մասնակցելու համար: Արշավի ընթացքում նախատեսվող միջոցառումներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը՝  https://goo.gl/2nAlsl

«Գետերի եվրոպական ցանց» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ  2005 թվականին շուրջ 250.000 մարդ 22 եվրոպական երկրում ցատկեցին իրենց երկրների գետերն և լճերը` ջրային ավազանների խնդիրների վրա ուշադրություն սևեռելու նպատակով: Այդ օրվանից հետո ամեն տարի հունիսին  իրկանացվում են ամենամյա միջոցառումներ: Այժմ ծրագրին մասնակցում են շուրջ 50 թիմեր Գերմանիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Նիդերլնդներից, Միացյալ Թագավորությունից, Վրաստանից, Լիտվայից, Լատվիայից, Հունաստանից և Պորտուգալիայից:

Արշավը Հայաստանում իրականացվում է Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ:

05/15/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: