ԼԵԴ Հայաստան բնապահպանական-հասարակական նախաձեռնություն

10492117_687217154694457_1846359554341931286_n

What-we-do

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ հանդես է գալիս LED (լուսադիոդային) լամպերի միջոցով Էներգախնայողությանը և մաքուր տեխնալոգիաների ներդրմանը ուղղված հասարակական արշավի նախաձեռնությամբ: Նախաձեռնության նպատակն է հավաքել նվիրատվություններ ԼԵԴ լամպերի (լուսադիոդային լամպեր) գնման և Հայաստանի սահմանամերձ համայնքների կարիքավոր բնակիչների բնակարաններում տեղադրման համար: Արշավը նաև միտված է լինելու բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը ԼԵԴ լամպերի առավելության մասին: Առաջին ԼԵԴ համայնքը նախատեսվում է ստեղծել Վայոց Ձորի մարզի Գոմք գյուղում: Այս լամպերի տեղադրումը կնպաստի բնակիչների ծախսերի կրճատմանը, էներգախնայողությանը և էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների կիրառմանը:

Կոչ ենք անում բոլոր անհատներին, հասարակական կազմակերպություններին և բիզնես ոլորտի ներկայացուցիչներին ներգրավվել արշավին՝ տանը և աշխատանքային միջավայրում տեղադրելով ԼԵԴ լամպեր և կատարել նվիրատվություններ մեր գաղափարը կյանքի կոչելու համար: Նվիրատվություն կարող եք կատարել այս հղումով՝ https://www.indiegogo.com/projects/led-armenia

LED լամպերի առավելությունները՝
• Ծախսում են շուրջ 10 անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա, քան սովորական շիկացման լամպերը,
• Ունեն 3-6 տարվա կյանքի տևողություն,
• Էկոլոգիապես մաքուր են,
• Չեն պարունակում ծանր մետաղներ,
• Ենթակա են վերամշակման:

09/1/14



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: