Lets do it! կոնֆերանս 2013

69126831

What-we-do

«Ժողովրդական դիվանագիտական առաքելություն՝ բոլորը ուղևորվում են Երևան» միջոցառման շրջանակներում «Մենք կարող ենք» (Lets do it! Armenia) շարժման, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ և ՀԱՀ «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել էր «Lets do it! World համաշխարհային շարժման ձեռքբերումները աշխարհում և Հայաստանում» թեմայով կոնֆերանս: Ժողովրդական առաքելության կապակցությամբ Հայաստան էին ժամանել հարյուրավոր էստոնացիներ, այդ թվում` Lets do it! շարժման հիմնադիրները: Կոնֆերանսի ընթացքում շարժման հիմնադիրները ներկայացրեցին աշխարհում Lets do it!-ի կատարած աշխատանքը և հետագա քայլերը, ինչպես նաև ներկայացվեց 2012թ.-ին «Մենք կարող ենք» (Lets do it! Armenia) շարժման կողմից իրականացված «Հայաստանն առանց աղբի 2012՚ նախաձեռնության ձեռքբերումները և արդյունքները: Կոնֆերանսի ընթացքում ելույթներով և ցուցադրություններով հանդես եկան շարժման մասնակից կազմակերպությունները` ներկայացնելով իրենց գործունեությունը` ուղղված Հայաստանում աղբի տեսակավորման և վերամշակման գաղափարի տարածմանը:

06/21/13



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: