«Ճանաչիր քո ուղեղը» հանրային արշավ. Ուղեղի ճանաչման շաբաթ 2016

10422085_10156891092767355_4272979844857594578_n

What-we-do

2016 թվականի մարտի 14-20-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ «Ուղեղի ճանաչման շաբաթ» միջազգային արշավի շրջանակներում իրականացրեց «Ճանաչիր քո ուղեղը» հանրային արշավը:

Արշավի շրջանակներում կազմակերպվել էր ստենդային ցուցադրություն, որը տեղի ունեցավ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում: Ստենդերը պարունակում էին գիտահանրամատչելի տեղեկատվություն ուղեղի տարբեր բաժինների և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների (Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդություններ) մասին: Ցուցադրության ընթացքում ուսանողների շրջանում բաժանվեցին տեղեկատվական նյութեր: Ստենդային ցուցադրությանն զուգահեռ տեղի ունեցան ֆիլմերի և սոցիալական հոլովակների ցուցադրություններ:
Ուղեղի ճանաչման շաբաթվա ընթացքում ԵԿԱ ՀԿ Ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով կկազմակերպվեց առցանց մրցույթ, որի հաղթողները պարգևատրվեցին մրցանակներով: «Ճանաչիր քո ուղեղը» հանրային արշավի շրջանակներում Երևանի դպրոցներում տեղի ունեցան սեմինար-քննարկոմներ:

Ծրագրի շրջանակներում, որպես ծրագրի ամփոփում կազմակերպեց ճանաչողական այց և հանրային քննարկում ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում: Միջոցառմանը մասնակցեցին ԵՊՀ, ԵՊԲՀ և այլ համալսարանների ուսանողներ:

Արշավի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկության մակարդակը նեյրոդեգեներատիվ հիվանդությունների վերաբերյալ:

Արշավը իրականացվում է Դանա հիմնադրամի և Եվրոպայի նյարդաբանական միությունների ֆեդերացիայի աջակցությամբ:

03/30/16



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: