«Նյարդաբանական հիվանդությունները մեր շուրջ» հանրային արշավ

5137976DSC_0078_250x167

What-we-do

2015թ. մարտի 16-22, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ «Ուղեղի ճանաչման շաբաթ» միջազգային արշավի շրջանակներում իրականացրեց «Նյարդաբանական հիվանդությունները մեր շուրջը» հանրային արշավը:

Արշավի շրջանակներում կազմակերպվել էր ստենդային ցուցադրություն, որը տեղի ունեցավ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում: Ստենդերը պարունակում էին գիտահանրամատչելի տեղեկատվություն հայտնի մարդկանց՝ դերասանների, քաղաքական գործիչների, մարզիկների, երգիչների և նրանց նեյրոդեգեներատիվ հիվանդությունների վերաբերյալ:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ ֆեյսբուքյան էջի միջոցով կազմակերպվեց ամենօրյա գիտահանրամատչելի մրցույթ: Մրցույթի ընթացքում տեղադրվում էր հարց նեյրոդեգեներատիվ հիվանդությունների վերաբերյալ: Մրցույթի յոթ հաղթողներն պարգևատրվեցին գրքերով և հավաստագրերով:

Մարտի 18-20 «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ գրասենյակում տեղի ունեցան  զեկուցումներ և քննարկումներ Պարկինսոնի, Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի և Ալցհեյմերի հիվանդությունների թեմաներով: Զեկուցողներն էին ԵԿԱ ՀԿ անդամները՝  Մարիա Անտոնոսյանը, Վանուհի Համբարձումյանը, Ռազմիկ Պապիկյանը: Զեկուցումներին հաջորդում էին գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի ցուցադրություներ:

«Նյարդաբանական հիվանդությունները մեր շուրջը» հանրային արշավը նախատեսվում է շարունակել նաև Երևանի մյուս ԲՈՒՀ-երում: Հաջորդ ԲՈՒՀ-ը, որտեղ կտեղափոխվի ստենդային ցուցադրություն և կիրականացվեն զեկուցումներ և ֆիլմերի դիտումներ կլինի Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան:

«Ուղեղի ճանաչման շաբաթ» միջազգային արշավի գլխավոր նպատակն է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, նյարդաբանության ձեռքբերումների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: «Ուղեղի ճանաչման շաբաթ» միջազգային արշավն այս տարի նշում է իր ստեղծման 20-րդ տարեդարձը:

 

03/23/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: