Մասնակցության հրավեր. «Նյարդաբանությունը արվեստում» ցուցահանդես-մրցույթ

neoroscience_in_art

What-we-do

Ս.թ. մարտի 10-16, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ, «Ուղեղի ճանաչման շաբաթ» միջազգային արշավի շրջանակներում կազմակերպում են «Նյարդաբանությունը արվեստում» ցուցահանդես-մրցույթ:

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու մրցույթին և ներկայացնելու Ձեր աշխատանքները` հետաքրքրաշարժ լուսանկարներ, նկարներ, քանդակներ, ձեռքի աշխատանքներ և այլն, որոնք արվեստի միջոցով ներկայացնում են մարդու նյարդային համակարգի և ուղեղի գործունեությունը, նյարդային համակարգի հիվանդությունները (Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդություններ և այլն) և այն ամենը ինչ կապված է նյարդաբանության հետ:

Մասնակից աշխատանքները ս.թ. մարտի 10-16 կցուցադրվեն ԵՊՀ Կենտրոնական մասնաշենքում: Հաղթողները որոշվելու են ցուցահանդեսի այցելուների և ժյուրիի քվեարկության արդյունքներով: Հաղթողներին սպասվում են արժեքավոր մրցանակներ:

Մասնակցության համար խնդրում ենք գրել Ձեր անուն ազգանունը և հեռախոսահամարը yba.ngo@hotmail.com հասցեին: Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը`մարտի 5, 2014թ.:

«Ուղեղի ճանաչման շաբաթ» միջազգային արշավ է, որի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ ուղղված ուղեղի հետազոտությունների և նյարդաբանության ձեռքբերումների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:

Մրցույթը իրականացվում է «Դանա» հիմնադրամի և Եվրոպայի նյարդաբանական միությունների ֆեդերացիայի աջակցությամբ:

 

02/18/14



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: