«Հաջորդ սերունդ» կրթաթոշակ երիտասարդ կենսագետների համար

12540906_10156741147972355_8816526262249914810_n

What-we-do

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն հայտարարում է հայտերի ընդունելություն երիտասարդ կենսագետների համար նախատեսված «Հաջորդ սերունդ» կրթաթոշակի մրցույթի համար, որի շրջանակներում արտերկրում ուսանող և գիտական աշխատանք իրականացնող հայազգի երիտասարդ գիտնականներ կաջակցեն կենսագետների կրտսեր սերնդին:
Կրթաթոշակը նպատակ ունի խրախուսել կենսագիտության ոլորտի ուսանողների ակտիվ ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքներին, գիտական միջոցառումներին և ծրագրերին:
Մրցույթին կարող են դիմել կենսաբանության և կյանքի մասին գիտությունների (Life Sciences) ոլորտների ՀՀ ԲՈՒՀ-երի բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանողները, որոնք ներգրավված են գիտական գործունեության մեջ:
Մրցույթին մասնակցելու համար, մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը, անհրաժեշտ է հայատառ լրացնել մասնակցության հայտը՝ https://goo.gl/RJh0jJ

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված մեկական բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ կպարգևատրվեն 6 ամսյա կրթաթոշակով՝ ամսական 20000 ՀՀ դրամի չափով:
Մրցույթի մասնակիցների հայտերը գնահատելու են կրթաթոշակի համար գումար նվիրաբերած արտերկրում ուսանող և գիտահետազոտական աշխատանք իրականացնող մեր հայրենակիցները, որոնց գնահատականների հանրագումարի արդյունքով որոշվելու են հաղթողները

 

12/5/15



© 2017 Բոլոր իրավունքները պաշտպանված են. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս կայքը պատրաստվել է Ռաֆորդ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: